Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կասեցվում է Օսկանյանի երկրորդ «թռիչքը լուսի՞ն»

Կասեցվում է Օսկանյանի երկրորդ «թռիչքը լուսի՞ն»
01.04.2016 | 01:10

Օսկանյանի կուսակցության ստեղծման հետաձգումը, բացի մարդկային ռեսուրսների «դեֆիցիտից», որն իսկապես օրհասական խնդիր է հայ քաղաքական հանրության համար և այն էլ ՀՀԿ «պարտշկոլայի» բացման ֆոնին, օբյեկտիվ կարող էր համարվել, եթե զարգացումների հաջորդ երկու դրվագները չուղեկցեին այդ գործընթացը: Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ և Նորք-Մարաշի «բանդայի» մասին ասուլիս-արձանագրումը, թե «գործի» քննությունը գրեթե ավարտվել է:
Սկսենք ԱՄՆ-ից: Այն, որ «փարոն» Օսկանյանը «good guy»-«ամերիքըն բոյ» է, ոչ այն պատճառով, որ նույն Գլենդելում ունի բավականին թանկ «հաուզ», այլ որ յուր ուղղվածությամբ է այդպիսին, այդպիսին է նրա «Սիվիլնեթը» և այդպես շարունակ: Չմոռանանք, որ «փողերի լվացման» պատմության ժամանակ ոչ թե Ռուսաստանն էր կանգնած Օսկանյանի թև ու թիկունքին, այլ նույն արևմտյան հանրությունը: Նաև` ոչ անհայտ մորմոն պարոն Հանթսմանը: Ասել է` Օսկանյանի ակտիվացումն ու հերթական «թռիչքը լուսին» Սերժ Սարգսյանը կքննարկի «փարոն» Օսկանյանի դրսի «բոսերի» հետ, չնայած այն հանգամանքին, որ Օսկանյանին տրվող «լվացված փողերն» այս անգամ ներհայաստանյան` «մաքուր» ծագում կարող են ունենալ:
«Դրսինների» հետ ինչ պայմանավորվածությունների հանգած կլինի Սերժ Ազատիչը, կերևա Վարդան Մինասիչի առաջիկա քայլերից, կուսակցության ստեղծման թափից և հանդերձանքից:
Առաջ ընկնենք ու արձանագրենք. կարծում ենք` Սերժ Սարգսյանը հերթական անգամ յուր սուրը փառքով պատենավորած կլինի: ԱՄՆ-ում:
Վառ ապացույցը` «բանդայի» մասին ասուլիսը, որ վերջնահանգրվանն էր, ինչի առնչությամբ իսկապես չենք կարող համամիտ չլինել Արամ Կարապետյանի տեսակետին, որ կամ «քննիչները» ապացուցողական բազա չունեն, կամ էլ մաքրում են ինչ-որ մեկին:
Հետաքրքիր է, տեսնես` ո՞ւմ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ